Մամուլ

«Սանահին կայարան թաղամասում խուճապ է»․ Արմեն Հովասափյան

Ալավերդու Սանահին կայարան թաղամասում խայտառակ վիճակ է՝ աղետ բառի բուն իմաստով:

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թաղամասի մի հատվածը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է՝ շենքերի առաջին հարկերում՝ մինչև առաստաղ, ջուր է:

Ավելին, թաղամասի ձախափնյա հատվածն ամբողջությամբ կտրվել է կապից՝ փլվել են այդ հատվածն աշխարհի հետ կապող երկու կամուրջները, չկա հոսանք և ինտերնետ կապ, մարդիկ անելանելի վիճակում են, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է դուրս գան այս վիճակից. աննախադեպ խուճապ է:

Նշածս կամուրջն այսօր առավոտյան»:

Կիսվել