Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել
Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, ազատ է արձակվել։
Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբանները:
«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- ասված է նրանց հայտարարության մեջ։
«Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա Ղևոնդյանը գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է Յուքոմ փոստային ծառայության համարը, այսինքն Հ. Ղևոնդյանը իշխանության յուրացումը նախապատրաստել է Յուքոմի փոստային ծառայության հետ։ Սա է մեղադրանքի ողջ պերճանքը և թշվառությունը»,-նշել է Կոչուբաևը:
Նշենք, որ քրեական հետապնդում է հարուցվել երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ, նա ձերբակալվել էր: