Լոլիկը տղամարդկանց անպտղության դեմ
Տղամարդկանց պտղաբերությանը հավանականությունը կարող են մեծացնել լոլիկի կարմիր գույնն ապահովող միացությունները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ միացությունները սպերմատոզոիդների քանակն ավելացնում են 70%-ով:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միացությունները ո′չ միայն մեծացրել են սպերմատոզոիդների քանակությունը, այլև՝ կրճատել են նրանց վնասվելու մակարդակը և նվազեցրել անոմալ սերմերի քանակը:
Հայտնի է, որ ամուսնական զույգերի մոտ անպտղության դեպքերի 50%-ը տղամարդկանց խնդիրների հետևանք է: Գիտնականները լիկոպինն ուշադրության են արժանացրել 12 ուսումնասիրության արդյունքներից հետո:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միացությունները ո′չ միայն մեծացրել են սպերմատոզոիդների քանակությունը, այլև՝ կրճատել են նրանց վնասվելու մակարդակը և նվազեցրել անոմալ սերմերի քանակը:
Հետազոտողները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ փորձին մասնակցել են ոչ թե անպտղությամբ տառապող հիվանդներ, այլ տղամարդիկ, որոնց սպերմատոզոիդների պարամետրերը միայն փոքր-ինչ շեղվել են նորմայից: