Այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը «Ավտոատվետչիկ» է և գոյություն չունի․ Կոչուբաև
Հրաչ Ղևոնդյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը որոշ տեղեկություններ է հրապարակել
«Քննչական կոմիտեն հրապարակեց նախաքննական գաղտնիք կազմող տեսանյութը Հրաչ Ղևոնդյանի մասնակցությամբ:
Պաշտպանական կողմը հարկ է համարում նշել, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Հ. Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը «Ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է»:
Նշենք, որ իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով ձերբակալվել է Հրաչ Ղևոնդյանը: Վերջինս երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին է։