Խաբարովսկում ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել
Այսօր Խաբարովսկում Ми-8 տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ «Վոստոկ» ավիաընկերության ուղղաթիռը ուսումնավարժական թռիչք էր կատարում և վթարի է ենթարկվել կոշտ վայրէջքի պատճառով:
Գետնին ուժեղ հարվածելու հետևանքով ուղղաթիռը բռնկվել է, իսկ բեկորները տարածվել են մեկ կիլոմետր շառավղով:
Վթարի հնարավոր վարկածներ են համարվում եղանակային անբարենպաստ պայմանները, մառախուղը, տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը: Երկու «սև արկղերը» արդեն հայտնաբերվել են: Հարուցվել է քրեական գործ:
Ապրիլի 12-ը Խաբարովսկի երկրամասում սգո օր է հայտարարվել: