Սրբազանին շատ եմ վստահում․ Ալլա Լևոնյան
Որպես հայ պարտավոր ենք այսօր լինել մեր պետության, մեր Սրբազանի, մեր եկեղեցու կողքին, որովհետև դարեր շարունակ երբ չենք ունեցել պետականություն, բոլոր օրհասական պահերին եկեղեցին է բոլորիս պահել, և մենք այսօր կանք:
Այս մասին այսօր՝ Բագրատ Սրբազանի՝ մշակութային գործիչների հետ հանդիպումից առաջ ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը: Այս մասին հաղորդում է Oragir.News–ը։
«Ինչքան ծայրահեղ և օրհասական է վիճակը, որ եկեղեցին որոշեց առաջնորդել այս շարժումը, և սա քաղաքականություն չէ, սա ազգային ազատագրական սրբազան պայքար է, սա մեր ինքնության, մեր մեջքի շտկման համար է: Ուրիշ կյանքով ենք ապրում, չենք հասկանում ինչի մեջ ենք մենք հիմա ապրում:
Յուրաքանչյուրս պարտավոր ենք միանալ այս շարժմանը, որպեսզի կարողանանք միասնաբար կերտել մեր այսօրվա օրը, կերտել մեր ապագան, և վերջիվերջո լինել այն հայրենակիցների կողքին, ովքեր այսօր սահմանամերձ գոտիներում ունեն դրա կարիքը:
Այս շարժումից հետո հույսը կա, մեր Սրբազանի կողքին ենք, ես նրան շատ եմ վստահում, հավատում»,- ասել է երգչուհին: