Կսպասեմ քեզ բերդում. Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ից դիմել է Պետրոս Ղազարյանին
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
«Տեղեկացա, որ Պետրոս Ղազարյանն օրերս ինձ է հիշատակել իր գրառումներից մեկում։
Զարմանալի է, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում ինձ գրեթե 5 տարի Հանրային տաղավար չհրավիրած մարդը ինչ-որ վիրտուալ հարցադրումներ է անում ինձ` կալանքի մեջ գտնվելուս ընթացքում։
Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, եթե նա կունենա բավարար կամք և խիզախություն ինձ Հանրային եթեր տրամադրելու։
Ճանապարհը հուշեմ։ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոնտաժի, ցուցադրում ես Հ1-ի եթերում։
Սուրճը և թխվածքաբլիթը՝ իմ կողմից։
Կսպասեմ քեզ բերդում»։