Շոու-բիզնես

Այո՛, զզվելի և տհաճ է․ Լուսինե Թովմասյանն իր մասնակցությամբ միջադեպի մասին

Այո՛, զզվելի և տհաճ է․ Լուսինե Թովմասյանն իր մասնակցությամբ միջադեպի մասին

Հաղորդավարուհի, «Միսս Հայաստան» և «Վիցե Միսս Եվրոպա» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը գրառում է կատարել իր սոց, էջում, նշելով հետևյալը․

«Շատ կուզեի, որ օրինակ սուրճը կարողանար լավացնել մարդկանց լսողությունը»,-գրել է Լուսինեն։

Այնուհետև հաղորդավարը չի սահմանափակվել այդքանով և իր էջի սթորի բաժնում կրկին գրառում է կատարել․

«Ես միայն մի բան հասկացա․ ինչքան շատ է պրովոկացիան։ Ամբողջական տեսանյութը, իհարկե, չկա, չեն հրապարակում, քանի որ մի աղջիկ ինձ մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ և հայրենիքը հավասարեցնում է սուրճին, իսկ տղան խոսում է հրամանների մասին։

Այո՛, զզվելի և տհաճ է «լրագրողական» այս մոտեցումը։ Քանի որ ինձ մոտեցած նկարահանող խումբը լրագրողական էթիկա չուներ, նույնիսկ հարկ չեմ համարել նրանց հարցերին պատասխանել։

lusine story

Իսկ հրամանների մասին միայն մի բան կասեմ՝ սեփական կարծիք ու վարքագիծ ունենալու համար ես ոչ մեկի հրամանին չեմ սպասել և չկա որևէ մեկը, որ կարողանա ինձ հրաման տալ»։

Կիսվել