Մամուլ

Արթուր Իսպիրյանը վայր է դրել ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը, իր դիմումի համաձայն, դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ավագանու նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց Իսպիրյանին։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իսպիրյանին, որը 2018 թվականից Երևանի ավագանու անդամ էր, իր անբասիր ծառայության համար: Դիմումը մասնավորապես պայմանավորված է նրա հետագա բացակայումներով երկրից և զբաղվածությամբ»,- ասաց նա: 

Ավագանու մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանին:

Կիսվել