Ժամանց

Ո՞րն է Հայաստանի «փոքր Շվեյցարիան»․ Ինչու՞ են արաբները բոլորին խորհուրդ տալիս գալ այստեղ

Ո՞րն է Հայաստանի «փոքր Շվեյցարիան»․ Ինչու՞ են արաբները բոլորին խորհուրդ տալիս գալ այստեղ

Արաբները զբոսաշրջիկներին առաջարկում են «փախչել» Հայաստանի «փոքր Շվեյցարիա»` Դիլիջան։

Arabian Business ամսագիրը Հայաստանը ներառել է զբոսաշրջիկներին տոնական տրամադրություն պարգևող երկրների ցանկում։«18 տոնական «փախուստ» ԱՄԷ–ից» խորագրով հոդվածում նշվում է, որ Հայաստանում կարելի է վայելել ու հիացմունք ապրել ազգային խոհանոցի գաղտնիքներից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում, իսկ հին շենքերին ու ամրոցներին նայելիս ուղղակի հաճույք ես ստանում։

Հայաստանի ճարտարապետությունն առանձնանում է նրանով, որ շենքերը կառուցված են հրաբխային քարից` տուֆից, որը վարդագույն երանգ է տալիս մեր երկրին:

dilijan

Արաբ հեղինակները առաջարկում են մասնավորապես այցելել Հայաստանի պատմության թանգարան, իսկ հետո ինչպես իրենք են անվանում «հզոր հուշահամալիր»՝ Ծիծեռնակաբերդ։ Նրանք զբոսաշրջիկներին պատմում են Հայաստանի «փոքր Շվեյցարիա»` Դիլիջանի մասին։

Արաբներն այն ասում են, որ այն կատարյալ վայր է թուլանալու ու հանգստանալու համար։

Կիսվել