Մամուլ

Դրիֆտ արած երիտասարդին ձերբակալել են (Տեսանյութ)

Դրիֆտ արած երիտասարդին ձերբակալել են (Տեսանյութ)

Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն են ստացել, որ ժամը 19:10-ի սահմաններում մի երիտասարդ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության մոտակայքում անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ։

Նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչպես նաև՝ ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել, այսպես կոչված, դրիֆտ:

Ոստիկանության ծառայողներն իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։

21-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքի շնորհիվ, իր «Մերսեդեսով», ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել է։

Մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Կիսվել