Մամուլ

90 դպրոցի աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում մահացել. մանրամասներ

Դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դահլիճում բեմի վրա, երեխան ընկել է.

«Երեխան պարելու ժամանակ ընկել է, հետո մենք ուշքի բերեցինք, երեխային դահլիճից հանել են դուրս մաքուր օդի, այնտեղ էլ է վատացել, կանչել ենք շտապ օգնություն, 5-6 րոպեում շտապ օգնությունը եկել է, նրան տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ»։

Տնօրենը նշեց, որ երեխան մահացել է «Աստղիկ» ԲԿ-ում։

Հարցին, թե մահվան պատճառը ո՞րն է եղել, ասաց, թե դատաբժշկական փորձաքննությունը կտա այդ հարցի պատասխանը, բայց երեխայի մոտ սրտի կանգ է եղել։

Կիսվել