Մամուլ

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյան

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյան

Մեծն սպարապետ Վազգեն Սարգսյանը ոչ միայն անմոռանալի ներդրում ունեցավ Հայոց բանակի կայացման գործում, այլ նաև իր հետևից թողեց հզոր մտքեր, որոնք մինչ օրս կարող են հայրենասիրության դասեր տալ մեզնից շատերին։

Վազգեն Սարգսյանի 10 հզոր մտքերը, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ։ 

1. Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։

2. Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:

3. Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ՝ որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:

Վազգեն Սարգսյան

4. Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: 

5. Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ ա՛յ ժողովուրդ,  իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար:

6. Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը:

7. Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին և երեխաներին, այդ երկուսն են անպաշտպան:

8. Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:

9. Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:

10. Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:

Կիսվել