Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Կիրանցում աշակերտները շարունակում են դասադուլ անել՝ ի պաշտպանություն սահմանամերձ գյուղերի: Այս մասին հայտնում է News.am-ի թղթակիցը Կիրանցից: Արդեն 11 օր է փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Կիրանց գյուղի հատվածում:
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն: