Մամուլ

Բերման են ենթարկել Վոլոդյա Ավետիսյանին

Բերման են ենթարկել Վոլոդյա Ավետիսյանին

Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին:

Ժամեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկել էր Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը: Հանրահավաքին հաջորդել է երթը, որի ընթացքում էլ ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել տասնյակ մասնակիցների: Ինչպես հայտնում է ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջը, քիչ առաջ բռնի ուժով բերման են ենթարկել նաև Բևեռի խորհրդի անգամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլորդյա Ավետիսյանին:

«Մեր ունեցած տեղեկություններով` Կենտրոնի բաժնում բևեռի աջակիցներին ծեծել են»,- գրում է ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ այսօր «Սասնա ծռերի» համակիրները, Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորել են «Նիկոլ դավաճան» վանկարկումներով։

Կիսվել