Մամուլ

«Երեք խոզուկներ» ռեստորանում տղամարդը կերել-խմել է, ապա առանց հաշիվը վճարելու դիմել փախուստի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին է զանգահարել Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Հեղինե Մ․-ն և հայտնել, որ «3 խոզուկներ»-ում 2 անձ հաց են կերել և առանց գումարը վճարելու նստել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված ռեստորան են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Շահբազյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Հեղինե Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը ժամը 14։30-ի սահմաններում Հալաբյան փողոցի 2/1 հասցեում գործող «Երեք խոզուկներ» խորտկարան է եկել Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Վանիկ Ք․-ն, ով պատվիրել է սննդամթերք մի քանի շիշ օղի և այդ ամենը ուտելուց հետո նստել է վերը նշված մեքենան և առանց գումարը վճարելու դիմել փախուստի: 

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վանիկ Ք․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել