Մամուլ

21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը ՌԴ-ից էր եկել ծառության համար. նա նշանված էր

Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը նախորդ տարի հունիսին էր զորակոչվել: 

News.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Թագուհի Ազոլյանը պատմեց, որ Ժոզեֆը ՌԴ-ից հատուկ էր եկել Հայաստան զինվորական ծառայություն անցնելու համար:

«Մենք Ռուսաստանում էինք ապրում, Ժոզեֆը շատ էր ուզում ծառայեր, նախորդ տարի եկանք Հայաստան, որ ինքը ծառայության մեկներ: Շատ գոհ էր ծառայությունից, միշտ ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո ամուսնանալու է: Դեկտեմբերին, որ արձակուրդ էր եկել նշանվել էր, ամուսնանալու նպատակ ուներ ծառայությունից հետո»,- պատմեց քույրը:

Ժոզեֆը ՌԴ-ից վերադառնալուց հետո ընտանիքըի հետ ապրում էր Երեւանում:

jozef
Կիսվել