Մամուլ

4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում․ մանրամասներ

Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Bavnews.am-ը տեղեկանում է, որ վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

Նշենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կիսվել