Գարեգին Գ.-ն «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բաժին
Գարեգին Գ.-ն «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բաժին
ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 2019 թ. հուլիսի 12-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով հետախուզվող 28-ամյա Գարեգին Գ.-ին:
Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: