Մամուլ

Կրակել են պատուհանի վրա․ պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է. մանրամասներ

Կրակել են պատուհանի վրա․ պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է. մանրամասներ

Ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան ժամը 11-ից երևի մինչև  04.00-05.00-ը։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը։ Թշնամին կրակ է բացել գյուղի վրա՝ կրակել են մեծ տրամաչափի զենքերով։

«ԴՇԿ, ՍՊՎԴ զենքի տեսակ է՝ խոշոր տրամաչափի զենք է, բայց խուճապ չկա, բոլորը գյուղում են, ամեն ինչ նորմալ է»,-պատմեց Պապյանը։

Գյուղի վրա կրակելու հետևանքով տները մեծ վնասներ են կրել՝ տանիքներն են հիմնականում վնասվել:

«Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով ու հենց պատուհանի տակ քնած երեխա է եղել՝ հրաշքով փրկվել է, բան չի պատահել… Բարեբախտաբար վիրավորներ չկան: Տները շատ վնասվել են, բայց մարդկային վնասներ չեն եղել»,-ասաց Պապյանը:

Թե դիրքերում ինչ իրավիճակ է եղել՝ չգիտի, սակայն հստակ գիտի, որ հարձակում չի եղել՝ դիրքերի ուղղությամբ են կրակ վարել ու գյուղի վրա են կրակել: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Կիսվել