Մամուլ

Հրավեր չեմ ստացել, չեմ մասնակցելու․ Նաիրա Նահապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ ընթրիքի մասին

Հրավեր չեմ ստացել, չեմ մասնակցելու․ Նաիրա Նահապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ ընթրիքի մասին

««ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին»։

Mediahub-ը մեր իրականության հայտնի գործարար կանանցից Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեց՝ ինքը մասնակցելո՞ւ է Փաշինյանի տիկնոջ մեկ միլիոն դրամանոց ընթրիքին։

«Ոչ, չեմ մասնակցելու»,- ասաց նա։

Իսկ ինչո՞ւ ոչ, Նահապետյանն ասաց․ «Որովհետև, նախ, հրավեր չեմ ստացել, դրա համար, և երկրորդը՝ խոսքը նոր գործարարների մասին է, ոչ թե հին»։

Նշենք, որ ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին: Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, գործարար կանանց ընթրիքի է հրավիրում։ Բայց ոչ անվճար։ Ընթրիքին մասնակցելու համար գործարար կանայք պետք է վճարեն 1 մլն դրամ։

Կիսվել