«Սիրելի կանայք, միշտ սիրո մեջ ապրեք և շրջապատված լինեք արժանի տղամարդկանցով». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կանանց՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
«Սիրելի կանայք, մայրեր, տատիկներ, հարսներ, քույրեր, աղջիկներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ միշտ սիրո մեջ ապրեք, ձեզ գնահատված զգաք և շրջապատված լինեք արժանի տղամարդկանցով»,- գրել է վարչապետը և շնորհավորանքին կցել է Ալիսա Քեյսի «Superwoman» երգը: