Ինչպե՞ս կարգավորել և կանխարգելել ինսուլտը կանանց մոտ
Ինչպե՞ս կարգավորել և կանխարգելել ինսուլտը կանանց մոտ
Սրտի Ամերիկյան Ասոցացիան հրապարակել է կանանց ինսուլտի կանխարգելման կարգավորող սկզբունքները:
Ինսուլտի կանխարգելման ընդհանուր խորհուրդները ներկա պահին կենտրոնացած են զարկերակային ճնշման եւ շաքարախտի կարգավորման վրա, ինչպես նաեւ ծխելը թողնելու, ավելի շատ սպորտով զբաղվելու կամ ճիշտ սնվելու վրա։
Կանայք պետք է ստուգեն իրենց զարկերակային ճնշումը նախքան ներքին ընդունման հակաբեղմնավորիչների օգտագործումը, քանի որ դրանց զուգակցումը կարող է բարձրացնել ինսուլտի ռիսկը: Ռիսկը մեծ չէ, բայց կտրուկ աճում է 45-ից 49 տարեկան կանանց շրջանում: Ավելի քան 10 միլիոն ամերիկացի կին օգտագործում է հակաբեղմնավորիչ հաբեր:
Ինսուլտները հազվադեպ երեւույթ են հղիությունների ժամանակ, բայց ռիսկը հատկապես բարձր է վերջին երեք ամիսների ընթացքում եւ անմիջապես ծննդաբերությունից հետո: Մեծ խնդիրներ կարող է առաջացնել պրեէկլամպսիան՝ վտանգավոր բարձր զարկերակային ճնշումը, որը կարող է նոպաների (վիժումների) եւ այլ խնդիրների հանգեցնել:
Մինչեւ հղիությունը բարձր զարկերակային ճնշման պատմություն ունեցող կանայք հղիության երեք ամիսներից հետո պետք է ընդունեն ասպիրինի ցածր դեղաչափեր (մոտ 81 միլիգրամ) եւ ցանկացած ժամանակ կալցիումի հավելումներ՝ նվազեցնելու համար էկլամպսիայի ռիսկը, ասվում է կարգավորող սկզունքներում:
Կանայք չորս անգամ ավելի շատ են տառապում միգրենից, քան տղամարդիկ, եւ դա հաճախ կապված է հորմոնների կտրուկ տատանումների հետ: Միգրենը չի բարձրացնում ինսուլտի ռիսկը, բայց աուրայով միգրենը շատ վտանգավոր է:
Ներքին ընդունման հակաբեղմնավորիչները եւ ծխելը կարող են էլ ավելի բարձրացնել ռիսկը, այդ պատճառով վերահսկող սկզունքները կոչ են անում թողնել ծխելը: