3 անձ զինված փորձել են ներխուժել ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք
3 անձ զինված փորձել են ներխուժել ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք
Այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց:
Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: