Իմ երկրի միլիմետրերի հետ խաղացողը իմ թշնամին ա. Շուշան Պետրոսյան
Իմ երկրի միլիմետրերի հետ խաղացողը իմ թշնամին ա. Շուշան Պետրոսյան
«Բաց TV»-ի տաղավարում հյուրընկալվել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ մարդիկ կրկին ընտրեցին նույն չարիքին, այ էդ ժամանակ իմ ձեռքերը վայր իջան: Ես չգիտեմ ովքեր են ապրում իմ կողքին,և չգիտեմ ուր է տանում այս կուրությունը, այս խլությունը:
Միայն գիտեմ, որ ունենալով բազում տարբերակներ ու առաջարկներ, ես կյանքում իմ հայրենիքից չեմ գնալու, որևէ մեկին հաճույք չեմ պատճառի: Էս իմ տուննա, ես ծնվել եմ ստեղ, ապրում եմ ու ապրելու եմ, որ ասում եմ` ես, էդ իմ համար նույն Երևաննա, նույն Վանաձորնա, Գյումրին ա, Սյունիքնա, ու ով իմ երկրի միլիմետրերի հետ խաղումա, էդ իմ համար անձնական թշնամի ա ու անհայրենիք շան որդի ա:
Ես 20 թվից նորմալ չեմ քնել, ես չգիտեմ դուք ոնց եք ապրում ու քնում, իսկ այն 2 ժամը, որ քնում ու արթնանում եմ, ամեն օր մտածում եմ, որ Աստված ջան, կարողա սա երազա, երկրորդ ակնթարթին հասկանում ես, որ չէ, երրորդին վիրավորվում ես, երբ հասկանում ես`ովա որոշում էսօրվա քո կարգավիճակը»: