Էջմիածնում տիկտոկյան խաղի համար կնոջ են դանակահարել
Էջմիածնում տիկտոկյան խաղի համար կնոջ են դանակահարել
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 14 շենքի մոտ կին են դանակահարել, որին շտապ տեղափոխել են հիվանդանոց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ փողոցում կինը մի քանի անձանց հետ կոնֆլիկտ է ունեցել, որոնցից մեկը հանել է դանակը ու դանակահարել է կնոջը:
Իրավապահները շտապել են դեպքի վայր եւ պարզել են, որ ըստ նախնական վարկածի, կնոջը դանակահարել են Լ. Խաչատրյանը եւ Գ. Ավետիսյանը: Իրավապահները փնտրում են դանակահարողներին: Իսկ ինչն է եղել դեպքի պատճառը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կողմերի միջեւ վեճը սկսել է տիկտոկյան խաղի հարցի շուրջ, որից հետո սկսվել է կռիվը ու կնոջը դանակահարել են։