40 օր է առանց քեզ․ Ամեն բան քեզ մոտ է բերում
40 օր է առանց քեզ․ Ամեն բան քեզ մոտ է բերում
«Արդեն 40 օր է` առանց քեզ»,- իր էջում գրել է Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը:
«Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն։
Ամեն պահ քեզ հետ ապրելով, մտածում եմ` ինչ կասեիր հիմա, եթե կողքիս լինեիր։ Երանի, թե կողքիս լինեիր…
Ամեն բան քեզ մոտ է բերում, ամեն լավ հիշողություն քեզ է կապված…
Անդադար պրպտում եմ մեր նամակները, մեր վերջին ճամփորդությունը…
Մի օր ինձ գրել է. Իմ արևն ու իմ հրաշքն ես։
Իմ լույսն ես, և անգամ երբ
ջղային ես ու հուսալքված, Դու
իմ ստվերն ես դառնում, ու
ինձնից անբաժան, և
միաժամանակ հիշեցնում, որ ես
կամ, ու որ դեպ լույս պիտի
քայլեմ, որ Դու իմ ստվերից
կրկին վերածնվես ու
վերադառնաս Քո վառ տեսակին
Ես կմնամ քո ստվերում ու դու միշտ դեպ լույս կքայլես…
Անհնար բարդ թվացող այս փորձությունը ստիպում է ապրել ու ամեն բան անել որ գործդ չմոռացվի…
Հ.Գ. 1
Դու կապրես շատ շատ երկար, քանի աշխարհում կլինեն պարող գեթ 2 հայ, որոնք իրար գտնելուց կհպարտանան իրարով և կդառնան պարաշրջան..
Հ.Գ. 2
Մեր պարախմբի աղջիկներից մեկին, ում հայրը ևս վաղ տարիքում լքել է մեզ, գրել էր. «Հպարտ քայլի, քանզի Քո վեհությունը հենց իր տեսակի շարունակությունն է ու հավերժացումը։
Հպարտ եմ, առավել քան երբևէ հպարտ եմ, որ բախտը ինձ շանս է տվել լինել հենց քո աղջիկը:
Երանի ինձ, որ հայրս հենց դու ես և ուրիշ ոչ ոք…»։