Մամուլ

Վարորդը ուղևորի հետ միասին ձերբակալվել է

Վարորդը ուղևորի հետ միասին ձերբակալվել է

Երեկ 22 համարի երթուղային տրանսպորտում կին ուղևորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդ Ավետիք Պարսամյանի գլխին։ Ճակատի շրջանում վարորդը ստացել է մարմնական վնասվածք։

Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․

Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է: Նշված հասցե բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ է մեկնել:

Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ վերոհիշյալ կնոջ և երթուղային ավտոբուսի 50-ամյա վարորդի միջև, կանգառում չկայանելու հետ կապված, վիճաբանություն է եղել, որի ընթացքում նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

50-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նա նույնպես ձերբակալվել է:

Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Կիսվել