ՄամուլՏեսանյութ

Միքայելյան հիվանդանոցում քաղաքացիները ծեծել են բժիշկներից մեկին և անվտանգության աշխատակիցներին (Տեսանյութ)

Միքայելյան հիվանդանոցում քաղաքացիները ծեծել են բժիշկներից մեկին և անվտանգության աշխատակիցներին (Տեսանյութ)

28-ամյա երիտասարդը, 2024թ․ փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քրոջ ամուսնու և իր հասակակից մեկ այլ երիտասարդի հետ, խմածության հետևանքով անգիտակից վիճակում գտնվող հորեղբոր որդուն տեղափոխել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Երբ հիվանադանոցի անվտանգության աշխատակիցները բուժօգնության դիմած անձին ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք, 28-ամյա երիտասարդը, չհամակերպվելով նշված բաժանմունքում իր մուտքն արգելված լինելու հանգամանքի և այդ կապակցությամբ անվտանգության աշխատակիցների կողմից տրված պարզաբանումների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել անվտանգության աշխատակիցների ու բուժանձնակազմի հասցեին։

Ապա քրոջ ամուսնու հետ, հիվանդանոցի մեկ այլ հատվածում շուրջ 10-15 րոպե, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, կոպիտ կերպով խախտել է ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ՝ հիվանդների անդորրը, խուլիգանական դրդումներով, քրոջ ամուսնու հետ հարվածներ է հասցրել բժիշկներից մեկի, անվտանգության ծառայության երկու աշխատակիցների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

28-ամյա քաղաքացուն և նրա քրոջ ամուսնուն մեղադրանք է ներկայացվել։ Առաջինի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրա քրոջ ամուսնու նկատմամբ՝ տնային կալանքը: Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել