Երևանում ոչ սթափ կին վարորդը Յաշիկով վթարի է ենթարկվել (Տեսանյութ)
Երևանում ոչ սթափ կին վարորդը Յաշիկով վթարի է ենթարկվել (Տեսանյութ)
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Ռոզա Տոնոյանի վարած Mercedes G-500 մակնիշի և 22-ամյա Վարուժան Ալեքյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված խաղողի վազերի համար կառուցված երկաթե կառուցատարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
2 անգամ դեպքի վայր է ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հետազոտել են «յաշիկի» վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Վ. Ալեքյանը եղել է սթափ, իսկ Ռոզա Տոնոյանը եղել է ոչ սթափ՝ թույլատրելիի սահմանում։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։