Մեր սիրելի Գաբին հնարավորություն ստացավ բուժվելու Բարսելոնայի լավագույն կլինիկաներից մեկում
Գաբիի վերաբերյալ ֆանտաստիկ նորություն ունեմ, գրել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
«Սիրելի՛ ընկերներ, ձեր բոլորի օգնությամբ՝ մեր սիրելի Գաբին հնարավորություն ստացավ բուժվելու Բարսելոնայի լավագույն կլինիկաներից մեկում: Երեխայի վիրահատության ու բուժման վրա ծախսվեց ընդհանուր շուրջ 137 մլն դրամ, և պետք է մեծ ուրախությամբ տեղեկացնեմ, որ ունենք բավականին լավ դրական դինամիկա:
Քանի որ երեխայի բուժումը բավականին երկարատև է և ապագայում անհրաժեշտ էր լինելու անհամեմատ ավելի մեծ գումար, երեխայի ծնողների հետ մեր հիմնադրամի թիմով փորձում էինք գտնել այնպիսի լուծում, որ հնարավոր կլիներ ապահովել երեխայի երկարաժամկետ ու չընդհատվող բուժումը։
Բավականին մեծ դժվարություններից հետո, մեզ հաջողվեց գտնել հնարավոր լավագույն լուծումը: Մի շարք գործընկերների աջակցությամբ երեխային ուղարկել ենք Նյու Յորք, որտեղ Գաբին պետք է բուժում ստանա ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներից մեկում՝ Memorial Sloan Kettering-ում, ավելին՝ տեղում տարբեր գործընկերների աջակցությամբ երեխան շարունակական բուժման հնարավորություն կստանա։
Այս հաղթանակը հնարավոր դարձավ բազմաթիվ մարդկանց աջակցության շնորհիվ»: