Մարտի 8-ին կանանցից գումար են վերցրել տրանսպորտից օգտվելու համար Տեսանյութ
Oragir.News-ն այսօր շրջեց քաղաքով և օգտվեց տարբեր հասարակական տրանսպորտներից, ինչից պարզ դարձավ, որ վարորդները հաշվի չեն առնում քաղաքապետի որոշումը, կանանցից գումար են վերցնում, նույնիսկ՝ չեն առարկում, երբ կանայք վճարում են ուղեվարձը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարտի 8-ի կապակցությամբ՝ Երևանի մետրոն և քաղաքապետարանի ենթակա տրանսպորտը կանանց համար անվճար են լինելու։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մարտի 8-ին Մետրոպոլիտենով, MAN, Zhong tong, «Գազել Սիթի» ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու»,- ասել էր քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում