Աշոտ Փաշինյանն ասաց՝ ինչու ընտանիքի հետ չի մեկնում շրջագայությունների
Աշոտ Փաշինյանն ասաց՝ ինչու ընտանիքի հետ չի մեկնում շրջագայությունների
«Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը երբեք վարչապետի հետ այցելությունների չի մեկնում՝ ի տարբերություն իր քույրերի և մոր:
«Ինձ ասում են, բայց ես շատ փոփոխություն չեմ սիրում: Հուսով եմ՝ ինձնից չեն նեղանում, որ դա չեմ անում: Ես շատ չեմ սիրում այդ տեմպի մեջ ապրել: Ես երկրից գնալուց սիրում եմ ավելի երկար ու հանգիստ»:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր՝ մարտի 8-ին ցուցահանդես կբացի: «Գեղագիտությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 15-ը՝ Գարեգին Նժդեհ 29, բն 15 հասցեում: