Ի վերջո տրանսպորտը կթանկանա, որքան այն կկազմի
Ի վերջո տրանսպորտը կթանկանա, որքան այն կկազմի
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը իր էջում գրել է․
«Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝
30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»։