ԱշխարհԺամանց

Disney-ի նոր մուլտֆիլմում ներկայացվել է Աստղիկ աստվածուհին և Վարդավառին նվիրված դրվագ

Disney-ի նոր մուլտֆիլմում ներկայացվել է Աստղիկ աստվածուհին և Վարդավառին նվիրված դրվագ

Միկի Մաուսի զվարճանքների տունը անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: Մուլտֆիլմի մի հատվածում Միկի Մաուսը ողջունում է Աստղիկ աստվածուհուն, որը ներկայանում է հայկական տարազով:

«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն հեռուստասերիալ է՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Սերիալի դեբյուտը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 20-ին՝ Disney Junior-ով:

էպիզոդը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Նրա խոսքով՝ ինքը որոշել է այն գրել իր մանկահասակ որդու համար։ Սա հայկական մշակույթին առաջին անդրադարձն է Disney-ում:

Միկի Մաուսին և նրա ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին առասպելների և լեգենդի երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիում և Կասկադում, ստեղծելով երկու վայրերի միաձուլումը: Աստղիկին ծանոթացնում են Չիփն ու Դեյլը, ովքեր կրում են զուռնա և դհոլ:

Միկին կրում է հայկական տարազ, ամբողջ դրվագում խոսում են հայերեն, և մենք նույնիսկ տեսնում ենք, թե ինչպես են Չիփն ու Դեյլը թան վաճառում և խորոված պատրաստում:

Կիսվել