Տեսախցիկը ֆիքսել է Անդրանիկ Գրիգորյանի կողմից Յակուբ Համիդի սպանության պահը
Տեսախցիկը ֆիքսել է Անդրանիկ Գրիգորյանի կողմից Յակուբ Համիդի սպանության պահը
Տեսախցիկն արձանագրել է Կրասնոդարում տեղի ունեցած սպանության պահը։ Կասկածյալ, 55-ամյա Անդրանիկ Գրիգորյանը բերման է ենթարկվել։
Գրիգորյանն իր ավտոմեքենայից հանել է ատրճանակը և կրակել 58-ամյա Յակուբ Համիդայի ուղղությամբ, որն իր «Lexus» մակնիշի ամենագնացի մոտ է եղել․ տղամարդը տեղում մահացել է:
Ավելի վաղ տելեգրամյան ալիքները գրել էին, որ ձեռնարկատեր Անդրանիկ Գրիգորյանը 7 մլն ռուբլու պարտքի պատճառով որսորդական հրացանով սպանել է նիգերցի գործարար Յակուբ Համիդին։