00 oo 000 պետհամարանիշը վաճառվել է 40 միլիոն դրամով․ մանրամասներ
00 oo 000 պետհամարանիշը վաճառվել է 40 միլիոն դրամով․ մանրամասներ
Auction.mia.gov.am օնլյան հարթակում, նախօրեին կայացավ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող գոլդ համարանիշների էլեկտրոնային աճուրդը։
Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։
Bavnews.am-ի տեղեկություններով 00 oo 000 պետհամարանիշը վաճառվել է 40 միլիոն դրամով։ Մեզ մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ 000 оо 00 պետ․ համարանիշը վաճառվել է 27 միլիոն դրամով։
Նշենք, որ ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 oo 000 պետհամարանիշի համար էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար):