Մամուլ

Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել

Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել

Իրավապահները օրերս առավել աղմկահարույց դեպք են բացահայտում:

Մասնավորապես, այս տարվա փետրվարի 8-ին իրավապահներին հաղորդում է ներկայացվում, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչ Հայկ Գ.-ն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական շահագործման է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել:

Արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայկ Գ-ն իր զույգ երեխաներին 2022 թվականին ծնված աղջկան եւ տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկեր Կարենին, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել:

Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, եւ նրա ընկերը եւս սեռական բնույթի գործողություններ են կատարել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորել են երկու տղամարդկանց, կատարվում է քննություն:

Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում երկու անձ կալանավորված է։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվում։

Կիսվել