00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 300.000 դոլարով
00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 300.000 դոլարով
Auction.mia.gov.am օնլյան հարթակից, նախօրեին կայացավ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող գոլդ համարանիշների էլեկտրոնային աճուրդը։
Ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար։
Bavnews.am-ի տեղեկություններով 00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվել է 300.000 ԱՄՆ դոլարով, սակայն գաղտնի է պահվում, թե ով է այն ձեռք բերել։
Նշենք նաև, որ գոլդ պետհամարանիշերի ձեռքբերման համար կար 610 ներկայացրած հայտ: Համարանիշի մեկնարկային գինը տատանվում է 10-20 մլն դրամի սահմանում, աճուրդի մասնակցության պայմաններից է արժեքի 5 տոկոսի կանխավճարը: