Օգտակար

Վահանաձև գեղձի խանգարման նշաններ, որոնք կանայք հաճախ շփոթում են սովորական հոգնածության հետ

Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար: Այս հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում:

Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:

Արյան անալիզը օգնում է ախտորոշել այս հիվանդությունը, որից հետո համապատասխան բուժում է նշանակվում: Պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ուշադրություն դարձնել այն ազդանշաններին, որոնք ուղարկում է մեր մարմինը:

Անհարմարության զգացում կոկորդում

Վահանաձև գեղձը տեղավորված է կոկորդի մոտ։ Այդ պատճառով վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պարագայում կարող են զգացվել հետևյալ նշանները.

• ցավ իրանում կամ անհարմարության զգացում
• մշտական ցավ կոկորդում կամ բորբոքում
• ձայնի փոփոխություններ։

Եթե նկատել եք այս նշանները, հարկավոր է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի օգնությանը։ Ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում չեք կարող լուծել բուն խնդիրը, ինչը նշանակում է, որ ապագայում վիճակն էլ ավելի է վատանալու։

Մարմնի քաշի կտրուկ փոփոխություններ

Քաշի կտրուկ անկումը կամ ավելացումը պետք է անհանգստության առիթ դառնան։ Սրանք հիպո և հիպերթիրեոզի՝ առավել տարածված նշաններից են։ Հիպոթիրեոզի դեպքում վահանաձև գեղձը քիչ հորմոններ է արտադրում, ինչն ընդհանուր առմամբ դադաղեցնում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը։

Մշտական հոգնածություն

Հոգնածությունը, գիշերային հանգստի ժամանակի մեծացումը կարող են վկայել վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդրի առկայության մասին։ Հորմոնների արտադրության նվազումը դանդաղեցնում է օրգանիզմի աշխատանքը՝ առաջացնելով հոգնածության զգացում։ Բացի այդ, կարող են նկատվել նաև մկանային ցավեր և ջղաձգումներ։

Վահանաձև գեղձ

Վահանաձև գեղձի խանգարման նշաններ

Վահանաձև գեղձի հիվանդությունները հաճախ փոփոխություններ են առաջացնում նյութափոխանակության համակարգում: Կախված ախտանշաններից՝ հնարավոր է հասկանալ՝ ինչ խնդիր ունի վահանաձև գեղձը:

Ծխելը ունի բազմակի ազդեցություններ վահանաձև գեղձի վրա, ինչպես դրդող այնպես էլ ընկճող ազդեցություն.ծխելը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման հզոր ռիսկի գործոն,հատակապես Գրևսի հիվանդություն (թունավոր խպիպ) և օֆթալմոպաթիա:

Խնդիրն առաջանում է, երբ խպիպն արտադրում է հորմոններ՝ հանգեցնելով օրգանիզմում այդ հորմոնի բարձր մակարդակի:

Չնայած հանգույցների միայն չնչին մասն է քաղցկեղային, այնուամենայնիվ, ախտանիշների գնահատումից զատ պահանջվում են հետազոտություններ, որոնք կօգնեն պարզել հանգույցի բնույթը: Քաղցկեղային հանգույցները կարող են չնկատվել, դանդաղ աճել, հազվադեպ՝ լինել ագրեսիվ, մեծ, պինդ և ֆիքսված:

Խեղդոցի զգացում (սուբյեկտիվ ախտանիշ), լինում է գեղձի չափերի մեծացման հետևանքով: Հատկապես արտահայտվում է նյարդայնանալիս:

Երբ դիմել բժշկի

Ապահովության համար անհրաժեշտ է դիմել բժշկի, երբ նկատում եք անսովոր փքվածություն պարանոցում: Շատ կարևոր է քաղցկեղի վտանգի գնահատումը: Դիմեք բժշկի, երբ նկատում եք հիպերթիրեոիդիզմի նշաններ, ինչպիսիք են.

  • հանկարծակի քաշի նվազում, չնայած ախորժակը նորմալ կամ բարելավված է
  • սրտխփոց
  • քնի դժվարություն
  • մկանային թուլություն
  • նյարդայնություն կամ գրգռվածություն

Հայաստանի տարածքի մեծ մասը յոդի պակասի գոտի է: Մեր կողմից օգտագործվող սննդամթերքի չափաբաժնում (բանջարեղեն, միս, կաթնամթերք) գրեթե աննշան է յոդի պարունակությունը: Կատարված մեծամասշտաբ հետազոտություններով հաստատվել է, որ յոդը մեծ քանակությամբ առկա է ծովամթերքներում, որոնցով, ցավոք, աղքատ է Հայաստանը, ուստի և մեր սննդային չափաբաժինը:

Յոդի անբավարար քանակությունը վտանգավոր է թե՛սաղմի և թե՛երեխաների համար: Այս դեպքում յոդն անհրաժեշտ է կենտրոնական նյարդային համակարգի և մտավոր նորմալ զարգացման համար։

Կիսվել