Մահացել է Լավրենտի Միրզոյանը
73 տարեկանում մահացել է լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ, Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա որդին՝ Աշոտ Միրզոյանը։
Հեղինակ է «Առձեռն մայրենի», «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառագիրք»,«Իմացաբանական շտեմարան», «Խոսում են հերոսները», «Նորացման շնչով», «Երևան» (համահեղինակ) գրքերի, բազմաթիվ գիտամանկավարժական, հրապարակախոսական հոդվածների։ Խմբագրել է շուրջ 60-ից ավելի գիտատեսական գրքեր, ուսումնական ձեռնարկներ։
Լինելով լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս՝ հատկապես մեծ է պարոն Միրզոյանի ավանդը «Տավուշ հայրենակցական միության» հիմքերում, ինչպես նաև կառույցի գործունեության շարունակականության ապահովման հարցում: