Սպորտ

Ալեքսանդրա Գրիգորյանը քիչ առաջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը քիչ առաջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։

Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը երկամարտում գրավել է 7-րդ տեղը՝ 180 կգ արդյունքով։

Վաղը՝ փետրվարի 14-ին, մրցահարթակ է դուրս գալու Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն Գոռ Սահակյանը (67 կգ)։

Կիսվել