Ինձ երբեք ոչ ոք չէր երջանկացրել Եվա, քո գալով արդեն դու ինձ հավատացրիր, որ ես մենակ չեմ․ Արցունքներ, որ ստիպեցին հավատալ հրաշքի
ԵՍ ԿԱՄ-ը այն բարի ձեռքն է, որը աջակցում և օգնում է կարիքավոր փոքրիկներին։
-Հասմիկ, ամբողջ գիշեր չեմ քնել, մտածում էի, արդյոք կարդարացնեմ քո սպասելիքները
-Ինձ երբեք ոչ ոք չէր երջանկացրել Եվա, քո գալով արդեն դու ինձ հավատացրիր, որ ես մենակ չեմ։
Արցունքներ, որ ստիպեցին հավատալ հրաշքի…
Եվա Զոհրաբյանի և Հասմիկի տպավորիչ ու անակնկալներով հագեցած օրն է …
Դերասանուհի Եվային կճանաչեք և կբացահայտեք այլ կողմից. ջերմ, հոգատար ու շատ նրբանկատ իր վերաբերմունքով Հասմիկին կտրեց իր բոլոր հոգսերից ու խնդիրներից.
-Հասմիկ, դու շատ ուժեղ աղջիկ ես, որովհետև դու կարողանում ես խոսել քո դժվարությունների մասին, օրինակ ես դա չեմ կարողանում, բայց դու նաև կարողացիր ներել հայրիկիդ, որ շարունակես ապրել ավելի խաղաղ։ Սիրելով ներիր, այդ ժամանակ ավելի ուժեղ կլինես …
Մի ուրիշ հարթության հաղորդում եք դիտելու
Կենսախինդ և անչափ դրական Եվան ամեն ինչ արեց, որ Հասմիկը մոռանա իր ապրումներն ու կարիքները, որ ժպտա ու իրեն երջանիկ զգա․․․ Նա իր խորհուրդներով և փորձությունները հաղթահարելու սեփական փորձով Հասմիկին սովորեցրեց հավատալ իր ուժերին և ոչ մի պարագայում չթուլանալ․
– Հասմիկ, կգա ժամանակ, որ դու ինչ-ոչ մեկի համար կլինես օրինակ, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները և հասնել բարձունքների․․․