«4 անգամ բաժանվել ու միացել ենք». Արմեն և Աննա Էլբակյանները նշում են ամուսնության 37–ամյակը
Արմեն և Աննա Էլբակյաններն այսօր նշում են իրենց ամուսնության 37–ամյակը։ Tert.am Life–ն այս առիթով զրույցել է պրն Էլբակյանի հետ։ Նա նշեց, որ երկարատև ամուր հարաբերությունների հիմքն առաջին հերթին սերն է։ Կարծրատիպը, թե տարիների հետ սերը սովորական է դառնում, ըստ պրն Էլբակյանի, ճիշտ չէ։
«Տարիների հետ սերը չի նվազում, ավելի է շատանում, որովհետև տարիների ընթացքում մարդիկ սկսում են ավելի լավ ճանաչել իրար, ընտանիքում ավելանում են զավակներ, թոռներ։ Սերը տրանսֆորմացիայի է ենթարկվում, սակայն եթե ի սկզբանե եղել է, պահպանվում է և տարիների ընթացքում ավելի բազմերանգ դառնում»,– ասաց նա։
Մոտ 4 տասնամյակ առաջ Արմեն Էլբակյանը սիրահարվել է տկն Աննային առաջին հայացքից։ Առաջին անգամ նրան տեսելիս դերասանը հասկացել է, որ հանդիպել է իր իդեալին։ Պրն Էլբակյանը նկատեց, որ ինքն ու կինը և՛ նմանություններ շատ ունեն, և՛ տարբերություններ։ «Մեր պարագայում գործում է և՛ հակասությունների միասնության, և՛ նմանության օրենքը։ Տարիների ընթացքում էլ շատ ենք նմանվել իրար»,– ասաց նա ու հավելեց, որ իր և տիկնոջ ամենամեծ ընդհանուր հետաքրքրությունը համատեղ զրույցներն են կյանքի, աշխարհի, առօրյայի և բազմաթիվ այլ թեմաների մասին։
Իհարկե, համատեղ կյանքի ընթացքում լինում են բարդություններ, սակայն անհաղթահարելի խնդիրներ չկան, եթե հարաբերություններում կա սեր։ «Կենցաղը, կյանքը շատ անգամ բարդացնում են հարաբերությունները, երբեմն բաժանումների ու նորից միացումների հանգեցնում, սակայն եթե ի սկզբանե կա սիրո զգացողությունը, մնացածը հաղթահարելի է։ Մենք 4 անգամ իրարից բաժանվել ենք, սակայն նորից միավորվել։ Մեր կողքին եղել են տարբեր տեսակի մարդիկ` և՛ մեզ միավորող, և՛ բաժանող, և՛ բամբասող, սակայն անկախ այդ ամենից` դու հասկանում ես, որ առանց այդ մարդու չես կարող։ Բաժանումներն իրենց հազար ու մի պատճառներն ունեն։ Երբ մարդիկ կռվում են, ինչ–որ շրջան իրարից հեռու են մնում, վերագնահատում են ամեն ինչ»,– ասաց նա, սակայն չցանկացավ հիշել, թե որն է եղել իրենց ամենաերկար բաժանումը։
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում