Մամուլ

Արմեն Չարչյանին դատապարտեցին 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման

Դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին պայմանական դատապարտեց 3 տարի 7 ամիս ժամկետով։

Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան: 

Հիշեցնենք՝  2023 թվականի փետրվարին Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։

Չարչյանը մեղադրվում էր հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: 

Կիսվել