Մամուլ

Զինվորական ծառայությունից խուսափելու համար ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են օրենքով գող Օշականցի Գևորիկի 21-ամյա որդուն

Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:

Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, կարճ ժամանակում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Օշականում հայտնաբերում են Ս. Մելիքյանին, և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը:

Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):  Նա քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին է:

Ս. Մելիքյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Կիսվել