ՄամուլՏեսանյութ

«Ասում էր՝ մամ, էնքան շատ եմ կարոտել Արցախը»․ 12 մարդու կյանք խլած ողբերգական վթարից կես տարի անց

Արցախի հայաթափումից հետո այժմ Հելենի ընտանիքը Երեւանում է ապրում։ Հելենի մասին մայրը՝ տիկին Ալվարդը, առանց հուզմունքի խոսել չի կարողանում։ Դստեր մասին News.am-ի հետ զրույցում հպարտությամբ է խոսում, հիշողություններ պատմում…

«Մամ, ձայնը կարծես՝ առավոտվա արեւի հետ դուրս է գալիս, կեսգիշերին չի անցնում»։

Տիկին Ալվարդը հիշում է, թե ինչպես ստացվեց, որ Հելենը Արեւմտյան Հայաստան գնաց․ «Եկավ, ասաց՝ մամ, կարողա գնամ Արեւմտյան Հայաստան, ասում եմ՝ ի՞նչ կա, ասում է՝ դուք բլոկադայում եք, նա էլ՝ գերության մեջ։ Ասում եմ՝ ախր ի՞նչ պետք է անես այնտեղ, միայնակ ես, աում էր՝ մի խելոք կին կգտնեմ հետը զրուցելով կգնամ ու կգամ․ այդպես էլ չհասցրեց պատմել, թե ում հետ է զրուցել։ Ավտովթարից կենդանի մնացած աղջիկն ասում է՝ Հելենն ակտիվ էր, սիրում էր զրուցել, խոսում էր Ղարաբաղի բարբառով»։

Հելենի՝ Արեւմտյան Հայաստան ճամփորդությունից մնացած իրերն են՝ անձնագիր, հուշանվերներ, սկուտեղ, որոնք, մայրն ասում է, ընկերներին նվիրելու համար էր գնել։

Արցախի շրջափակման շրջանում Հելենն այլեւս չէր կարող հարազատ գյուղ գնալ․ «Ասում էր՝ մամ, էնքան շատ եմ կարոտել Արցախը, էնքան շատ եմ ուզում տուն գալ»

Հելենը սովորել է Եվրասիա միջազգային համալսարանում, 6 ամիս սովորել է նաեւ Պորտուգալիայի համալսարանում․ «2020 թվականի օգոստոսի 30-ին Հելենին թողել եմ Եվրասիայի համալսարանի հանրակացարանում եւ հետ եկել։ Այդպես էլ երկրորդ անգամ հետ չգնացի այդ հանրակացարան․ հետո մի օր ասաց՝ տուն եմ գալիս, ասաց՝ մամ տանը փող կա՞, ես գնում եմ Պորտուգալիա։ Նա 19 տարեկան էր…»։

Տիկին Ալվարդը 3 զավակ ունի, Հայկը, Հայկանուշը, Հելենին լույս աշխարհ է բերել 40 տարեկանում։

Ճարտարցի ընտանիքը մազապուրծ է դուրս եկել Ճարտարից՝ վերցնելով միայն օգնություն ստացած փոքրիկ հեռուստացույցը, ջեռուցման սարքն ու Հելենի նկարը։ Նկարը ճանապարհին կոտրվել է․ «Ինչպես, միայն վերցրել եմ Հելենի նկարը։ էն ծաղիկները որ վերցրել էի Հելենի համար, տղաս ասաց՝ տանենք գերեզմաններ, տարանք իր պապիկի ու տատիկի գերեզմանին դրեցինք, չէի հավատում, որ դա վերջն էր»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել