Մյասնիկյան պողոտա տանող թունելում բեռնատարի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել ու ընկել է ճանապարհին
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհահատվածում՝ թունելի մեջ, Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել և ընկել է ճանապարհին՝ փակելով այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանը, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։
Այս պահին 4-րդ գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում և սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկայով «կոնտեյներ»-ը դուրս բերեն թունելից։Բարեբախտաբար տուժածներ չկան։