Մամուլ

Ողջաբերդ գյուղում կրակել են շների վրա

Հունվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձինք Ողջաբերդ գյուղում կրակել են իր որսորդական շների վրա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 12:40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ անհայտ անձը կրակել է որսորդական երկու շների վրա, ինչի հետևանքով շներից մեկը սատկել է:

Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել է Ողջաբերդ գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք 12 մմ տրամաչափի որսորդական երկփողանի հրացանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հաջորդ դեպքն էլ գրանցվել է հունվարի 29-ի գիշերը:

Արտաշատ քաղաքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները ժամը 00:30-ի սահմաններում նկատել են, որ Օգոստոսի 23-ի փողոցի կենտրոնական կանգառի հարակից տարածքում մի քաղաքացի շանը մի քանի անգամ խփել է գետնին, ապա՝ փորձել խեղդամահ անել:

Պարեկները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կանել են, իսկ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը. 33-ամյա երիտասարդը Արևաբույր գյուղի բնակիչ է եղել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Կիսվել