Մամուլ

Արմավիր-Երևան երթուղին 7 օր է չի գործում

Արմավիր-Երևան երթուղին 7 օր է չի գործում

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Ղևոնդյանն ահազանգում է Արմավիր-Երևան երթուղու խնդրի մասին․

«Գրեթե 5 օր է, ինչ Արմավիր-Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ չի իրականացվում: Երթուղին սպասարկող «ԳԱԼԱԿՏԻԿԱ ՏՐԱՆՍ ՍԵՐՎԻՍ» ընկերության և ՏԿԵ նախարարության միջև կան խնդիրներ, դատական գործնթացներ և այլն:

Հիմա նախարարությունը թույլ չի տալիս ընկերության մեքենաները դուրս գան երթուղի (մասնավորապես նախարարությունը ինչ֊ինչ պատճառներով չի երկարաձգում ընկերության մեքենաների տեխանձնագրերը, ինչի արդյունքում ընկերության մեքենաները չեն կարող դուր գալ երթուղի), ինչի արդյունքում տուժում են հազարավոր քաղաքացիներ:

Պահանջում եմ, որ նախարարությունը միջոցներ ձեռնարկի խնդրի արագ կարգավորման համար: Արդեն մի քանի տարի է ինչ այդ խնդիրները ձգձգվում են, իսկ քաղաքացիները չեն կարող այդքան սպասել, մինչև դատական գործնթացները ավարտվեն և խնդիրը վերջնական կարգավորվի, հարկավոր և միջանկյալ լուծում գտնել մինչ վերջնական կարգավորումը։

Փետրվարի 5֊ից համալսարաններում դասերը կվերսկսվեն և այդ ժամանակ լուրջ խնդիրներ կառաջանան։ Մասնավորապես այդ երթուղուց օգտվում են Արմավիր, Մեծամոր քաղաքների և հարակից մի քանի տասնյակ գյուղերի բնակիչները։

Հարգելի պարոն Գնել Սանոսյան խնդրում եմ միջոցներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու համար»։

Կիսվել